28.11.2024
«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Այս մասին նշվում է «Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։


Աղբյուրի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: