«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան լրագրողների հարցումների:
«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- նշված է ՀՀ ՊՆ-ի պատասխանի մեջ:
2024թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց: