28.11.2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մեր տարածաշրջանը չի կարող դառնալ ուժային կենտրոնների շահերի և մրցակցության հարթակ. Օհանյան

Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:


Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը:


Ելույթների համար հատկացված ժամանակահատվածում արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հարցադրմանը, թե կարելի է արդյոք անվտանգային առումով անել ավելին, քան հիմա արվում է եւ ինչ կաներ ընդդիմությունն իրենց փոխարեն՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան նշել է, որ նախկինում էլ են եղել թերություններ, որոնք ներկայում չպետք է կրկնվեն եւ բազմապատկվեն:


Սեյրան Օհանյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, Հայաստանի անվտանգային խնդիրներին: Ըստ պատգամավորի՝ խաղաղության համար անշրջելի քայլերից մեկը սահմանազատումն ու սահմանագծումն օրինական, միջազգային նորմերի համաձայն իրականացնելն է: Նա խոսել է բանակի բարեփոխումների անհրաժեշտության մասին, անհրաժեշտ է համարել իրականացնել ՀՀ ապաշրջափակմանն ուղղված գործընթաց: Ըստ նրա՝ մեր տարածաշրջանը չի կարող դառնալ ուժային կենտրոնների շահերի եւ մրցակցության հարթակ, եւ մեր դիրքը պետք է վերածվի աշխարհաքաղաքական պոտենցիալի:


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի բարձրաձայնած՝ երկրի ներկա իրավիճակին եւ անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերին, ընդդիմադիր գործիչների ցուցաբերած դիրքորոշումներին եւ արարքներին:


Գնահատելով ՀՌՀ-ի կատարած աշխատանքը՝ խմբակցության քարտուղարը նշել է, որ հանձնաժողովը նույնպես տեսնում է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են դաշտում: Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի հետ համագործակցությունը կշարունակվի:


ՀՌՀ նախագան Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ բոլոր առաջարկները, մտահոգություններն ու քննադատությունները գրանցվել են: Դրանք հաշվի կառնվեն հանձնաժողովի հետագա գործունեության ընթացքում: