2.05.2024
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի պաշտպանությանը 500 մլն դոլարի հատկացմանը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել պաշտպանական ոլորտին 700 մլրդ դոլար հատկացնելուն

Միացյալ Նահանգների Սենատը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել 2018 ֆինանսական տարում ռազմական ծախսերի համար 700 մլրդ դոլար հատկացնելուն, հայտնում է cnbc.com-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 8 սենատոր:


Նշվում է, որ օրինագիծը ենթադրում է Հյուսիսային Կորեայի գործողություններին ի պատասխան ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ընդլայնում: Մասնավորապես՝ Հրթիռային պաշտպանության գործակալությանը (Missile Defense Agency) կտրամադրվի հավելյալ 8.5 մլրդ դոլար, ինչը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից խնդրած գումարից 630 մլն դոլարով ավելի է:


Ria.ru-ն հավելում է, որ պաշտպանական ոլորտի ծախսերում է ներառված նաև Ուկրաինային 500 մլն դոլարի տրամադրումը: Այս մասին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ մանրամասնելով, որ Միացյալ Նահանգների կողմից հատկացվելիք կես մլրդ դոլարն ուղղվելու է երկրի անվտանգության ու պաշտպանական ոլորտներին:


Պորոշենկոյի խոսքով՝ Ուկրաինային կտրամադրվի պաշտպանական բնույթի մահաբեր զինատեսակներ:

Զեկույց. Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության զոհ է դարձել՝ մոտ 70%-ը կանայք են
Հաջորդ նորություն next