1.05.2024
Բախումներ Թուրքիայի արևելքում. 1 զինվորական սպանվել է, 6-ը՝ վիրավորվել
prev Նախորդ նորություն

Հայ-իսրայելական սկանդալ. Իսրայելում ստուգում են ՀՀ-ի կեղծ դիպլոմներով ատամնաբույժերին

Իսրայելի առողջապահության նախարարությունը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ:


Իսրայելական The Marker հրատարակության տվյալներով՝ խոսքն այն բժիշկների մասին է, ովքեր Իսրայելում աշխատում են արաբական թաղամասերում: Ներկայացված բողոքում նշվում է, որ Իսրայելում կան մի շարք գործակալներ, ովքեր երկրում քննությունները ձախողած ուսանողներին առաջարկում են կրթություն ստանալ Հայաստանում: Առաջարկվող «ծառայությունների փաթեթը» ներառում է կացարան և գրանցում տեղի համալսարանում. արժեքը 10 հազար եվրո:


Հայաստան ժամանելուն պես իսրայելցի միջնորդն օգնում է ուսանողին ընդունվել համալսարան: Նշվում է, որ իսրայելցի ուսանողներից չեն պահանջում ներկայացնել նախնական գիտելիքները վկայող փաստաթուղթ, որի արդյունքում նրանք ուսումը սկսում են երկրորդ կամ երրորդ կուրսից: Ուսումն ավարտելուց հետո նրանք ստանում են ատամնաբույժի լրիվ դասընթացի դիպլոմ: Ավելի ուշ այդ նույն գործակալներն Իսրայելում աշխատանքով են ապահովում հայկական դիպլոմներով ուսանողներին:


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2017 թ-ի սկզբին հայտնեց, որ հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր:


ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտակաան դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, եւ թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:


Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) եւ առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:


«Մեր իրականության մեջ կեղծ դիպլոմների տրամադրումը նորություն չէ: Այդ մասին ասեկոսեներ վաղուց կային, մարդիկ գիտեին, որ նման պրակտիկա կա Հայաստանում»,- Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշել էր կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը:


Փորձագետը նկատում է, որ Հայաստանում բարձրագույն կրթության նշաձողը շատ է իջել և դրա ամենավառ ու ցավալի օրինակներից մեկը դիպլոմների վաճառքն է: Սա ցույց է տալիս, որ իրականում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում շարունակում է կարևոր դեր խաղալ դիպլոմ ունենալու հարցը և ոչ թե գիտելիքներ, հմտություններ, որակավորում ձեռք բերելը: «Դիպլոմը դարձել է անձնագրի պես մի բան, որը ձգտում են բոլորն ունենալ: Ցավոք, կա անհամապատասխանություն այդ թղթի և դրան համապատասխան որակավորումների միջև: Մենք այսօր ունենք բազմաթիվ շրջանավարտներ, որոնց դիպլոմը կեղծ չէ, այսինքն՝ նրանք 4 տարի հաճախել են դասերի, քննություններ են հանձնել, բայց եթե նրանց մոտ էլ գիտելիքը չի համապատասխանում դիպլոմին»:


Ըստ Խաչատրյանի՝ մեր ԲՈՒՀ-երը պետք է արմատապես վերանայեն իրենց տված կրթության որակը. «Եթե մենք փորձենք ժամանակակից գիտելիքներ տալ, այդ կեղծ դիպլոմների խնդիրը կմղվի երկրորդ պլան, որովհետև մարդիկ հաճախ կեղծ դիպլոմ են ձեռք բերում, քանզի մտածում են, որ միևնույն է իրենց սովորածը բանի պետք չի, իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառական և ժամանակակից չեն»:

ԻՀՊԿ․ ԻՊ-ի 65 զինյալներ են սպանվել Իրանի ԶՈՒ-ի հարվածի արդյունքում
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel