26.11.2024
Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի
prev Նախորդ նորություն

Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորման հարցում. Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:


«Դա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման հարցում խորապես ներգրավված է նաև պետքարտուղարն անձամբ: Իր պաշտոնավարման ընթացքում նա մշտապես փոխգործակցել է երկու երկրների հետ»,- ասել է նա` հավելելով, որ իրենք շարունակում են հավատալ` երկու երկրների միջև խաղաղությունը հնարավոր է:


«Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Պատելը: