28.04.2024
Զորամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝  կախված վիճակում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սպասվում է մեծ դիմակայություն վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայություն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել: Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, եւ եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայնտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ եւ տեղեկություններ»։


«Առավոտ» թերթը գրում է. «Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը՝ ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը: «Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից եւ կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հավելեց Զաքարյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախա­րար Լեւոն Ալթունյանի հակածխախոտային պայքարի շուրջ բարձրացված աղմուկը դեռ չմա­րած, նախարարի դեմ սկիզբ է առնում բողոքի նոր ալիք: Լեւոն Ալթունյանը մտադրվել է լուծա­րել ուսանողական պոլիկլինի­կան, ինչը սվիններով է ընդունվել պոլիկլինիկայի աշխատա­կիցների կողմից: Նրանք դա հա­մարում են Ալթունյանի հերթա­կան անձնական բիզնեսի շահե­րին ուղղված ծրագիր: Համա­րում են, որ այդ կերպ փորձում է զարկ տալ իրեն պատկանող Վարդանանց բժշկական կենտրոնի բիզնեսին եւ այն ու­սանողները, որոնք հետազոտվելու էին այս պոլիկլինիկայում, լուծարվելուց հետո տեղափոխվելու են Վարդանանց կենտրոն: Մեզ հասած տեղեկություններով՝ աշխատակիցները պատրաստ­վում են առաջիկա օրերին հասցեական բարձրաձայնել խնդրի մասին ու հրապարակել Ալթունյանի նկրտումների մասին: Թե այսքանից հետո որքանով կհա­ջողվի Ալթունյանին արդարաց­նել վերանշանակումը եւ անցնցում աշխատել, դեռ պարզ չէ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար նպատակ դարձած ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մտայնությունը տարեցտարի սաստկանում է: Դա է վկայում Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից armtimes.com-ին տրամադրված տվյալների համադրությունը: Դեսպանատանը մեզ տրամադրեցին վիճակագրական տվյալների մի բազա, որտեղ նշված է, թե որքան քաղաքացի է «Գրին քարտ»-ի համար դիմել իրենց, քանիսն են վիճակահանությամբ ստացել վիզա, որպեսզի հետագայում դիմեն ԱՄՆ կառավարությանը քաղաքացիություն ստանալու համար: Ամենաթարմ տվյալը 2015 թվականինն է, քանի որ 2016 թվականի վիճակահանության արդյունքները դեռ չեն ամփոփվել: Միայն 2015 թվականին Հայաստանից «Գրին քարտի» համար մուտք է արվել 56 հազար 519 դիմում, որը պարունակել է 131 հազար 88 քաղաքացու տվյալ: 2014 թվականին դիմումների թիվը կազմել է 48 հազար 867, քաղաքացիների թիվը՝ 113 հազար 681, իսկ 2013 թվականին մուտք է արվել 42 հազար դիմում, որում եղել է 97 հազար 679 անուն: Նշենք, որ 1 դիմումում կարող է լինել դիմումատու քաղաքացու եւ, օրինակ, նրա կնոջ անունը: Մեկ այլ դեպքում կարող է դիմումատուն լինել դիմում գրած նույն տղամարդու կինը եւ նրա դիմումում կրկին լինի նախորդ դիմումատուի` նրա ամուսնու անունը: Այսինքն՝ 2015 թվականի 131 հազար 88 քաղաքացու մեջ կարող են եւ լինել կրկնվող տվյալներ:


2015 թվականին Հայաստանից մուտք արված 56 հազար 519 դիմումից պատահականության սկզբունքով համակարգիչն ընտրել է 2 հազար 49 դիմումատուի, որոնք նախ` ստացել են ԱՄՆ մուտքի վիզա, որից հետո կարող են դիմել արդեն քաղաքացիության համար: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանից 2015 թվականին եղել է ընդամենը 13 հազար 986 դիմում, Վրաստանից՝ 24 հազար 916 դիմում: Եվրոպա մայրցամաքից 2015 թվականին ամենաշատը շահած քաղաքացիները հետեւյալ երկրներից են՝ Ուկրաինան (4679), Ուզբեկստանը (4368), Ռուսաստանը (4103), Թուրքիան (3688), Մոլդովան (2809), Ալբանիան (2946): Հայաստանը 7-րդն է շահած 2049 քաղաքացու թվով: Դեսպանատան տեղեկատվական բաժնից մեզ պարզաբանեցին, որ «Գրին քարտ»-ի խաղարկությունը ԱՄՆ քաղաքացիության տանող միակ ուղին չէ: ԱՄՆ քաղաքացիություն կարող են ստանալ ե՛ւ վիճակահանությամբ, որը բազմազանության քաղաքականության դրսեւորումն է, ե՛ւ ներգաղթի դիմումով, որի համար դիմումատուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ խորհրդարանում «գենդերի» հարցը կարգավորվում է նոր Ընտրական օրենսգրքով, եւ պարտադիր նորմ է, որ ամեն 4-րդ պատգամավորը կին լինի, այդուհանդերձ, կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել։ Խոսքը հատկապես ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի մասին է, որտեղ բացառապես տղամարդիկ են՝ գեթ մեկ կին չկա։ Ասել է թե՝ պաշտպանական, անվտանգության հարցերին կանացի հոգածության, զգուշավորության, նրբանկատության կարիք չկա։ Ի դեպ, այդպես էր նաեւ նախորդ ԱԺ-ում։ Փոխարենն այստեղ աշխատելու են խորհրդարանի գեներալիտետն ու «կրուտոյները»։ Անցած ԱԺ-ում հանձնաժողովի կազմում էին ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Յուվեցի Կարոն, Աբրահամ Մանուկյանը, Ծաղիկ Ռուբոն, Խաչատուր Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից», ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ-ից՝ Թոխմախի Մհերը, Շմայսը, Արթուր Ստեփանյանը, ինչպես նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը։ Նախագահն էլ չի փոխվել՝ Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանն է։


Այս անգամ հանձնաժողովի նորեկներն են Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, Աբրահամ Մանուկյանի որդի Արթուրը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ «Ելք»-ից, ՀՅԴ-ից՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ՀՀԿ-ից եւս երեք գեներալ՝ Ալիկ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Ֆելիքս Ցոլակյան։ Ինչո՞ւ են խուսափում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդգրկել այս հանձնաժողովում, չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում անգամ պաշտպանության նախարարի պաշտոնն են կանանց վստահում։ Սասուն Միքայելյանը հակադարձեց, որ որեւէ մեկը չի արգելում․ «Թող լինեին»։ Այսինքն՝ կանանց չի՞ հետաքրքրել ոլորտը։ «Մի բզբզեք, եղան՝ մենք չթողեցի՞նք, ի՞նչ կապ ունի՝ գեներալներ են աշխատում, ով է աշխատում։ Մեր մոտից ես եմ ներկայացվել, որովհետեւ ճանապարհ եմ անցել, բայց եթե կլինի մի կին, որ կուզի այդ հանձնաժողովում աշխատել, ես սիրով տեղս կզիջեմ իրեն»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որ նախօրեին «անհաջողակ» անվանեց ծխող Մարդկանց՝ ազդարարելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե կարգը խախտելու դեպքում կտուգանի անգամ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Ալթունյանին հարցրեց` արդյոք ծխելն արգելելու է նաեւ Սերժ Սարգսյանի՞ն. «Ոչ մի անհատին, առավելապես նախագահին հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի»,- եղավ պատասխանը: Իսկ հարցին` եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան, Ալթունյանը դրական պատասխանեց՝ իհարկե: Մյուս կողմից, սակայն, նախարարը փորձեց խմբագրել «անհաջողակների» մասին նախօրեի հայտարարությունները: «Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է»,-պնդեց նա: Տպավորություն է, որ Ալթունյանը սկզբում խոսում է, հետո՝ մտածում: Այդպես եղավ նաեւ ծննդկաններին «մորգ ուղարկելու» հարցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ի անփառունակ պարտությունից հետո նրանց կողքին գտնված, որեւէ կերպ ընտրական գործընթացներին մասնակցած անձինք տագնապի մեջ են։ Նրանց թվում է, որ հաշվեհարդարը հեռու չէ։ Դա է պատճառը, որ, ասենք, նրա վաղեմի ընկերը, ով ստանձնել էր նախընտրական կամպանիայի ֆինանսավորումը, անսպասելիորեն հայտնվեց վարչապետի ներդրողների ակումբում՝ սեփական անձն անկանխատեսելի փորձություններից զերծ պահելու եւ ռեժիմին եւս իր հավատարմությունը ցույց տալու համար։ Ի դեպ, այս անձը բավականին պատկառելի գումար է տրամադրել նախընտրական քարոզչությանը՝ մոտ 7 միլիոն դոլարի տեսքով, որից մոտ 2 մլն․-ը ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա»։

Ազգ-բանակ գաղափարի տապալո՞ւմ. բանակը՝ պատժի տարածք, ոչ թե անվտանգություն ապահովող կառույց
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online