22.07.2025
Կատարի քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայի պահանջից
prev Նախորդ նորություն

Զորամասում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մելիք Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:


«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ»։

Մամուլ. Սպասվում է մեծ դիմակայություն վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին