23.11.2024
Արցախի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է. ԱՎԾ
prev Նախորդ նորություն

Կատարի քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայի պահանջից

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշում:


Որոշման ընդունումը թույլ կտա Կատարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի փոխնախարարից հետաքրքրվել է՝ կա ցանկը, թե որ երկրների հետ է արտոնյալ վիզային ռեժիմի սահմանումը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի: Շավարշ Քոչարյանը նշել է, որ ներկայումս քննարկվում է ևս մի շարք երկրների մասով վիզաների ազատականացման հարցը. «Դրանք ավարտելուց հետո արդյունքները կներկայացնենք»: