23.11.2024
Որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս. Շառլ և Նիկոլա Ազնավուրներ
prev Նախորդ նորություն

Արցախի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է. ԱՎԾ

2017թ. մարտին Արցախի հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016թ. մարտի համեմատ, կազմել է 107.8 տոկոս, 2017թ. փետրվարի համեմատ` 106.2 տոկոս, իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) 2016թ. հունվար-մարտի համեմատ` 111.5 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:


2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս:  

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.2 մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 73.5 տոկոսը: Հանրապետությունում իրականացված շինարարության 33.4%-ը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 25.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը, 14.7%-ը՝ փոխադրումներ և պահեստային տնտեսությանը:

2017թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5591.1 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 45510.5հազ. ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 22.8 տոկոսով: 

ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 39.3 մլրդ դրամ կամ 80.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 8.6 մլրդ դրամ (17.7 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 30.7 մլրդ դրամ (63.2 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 22.1 մլրդ դրամով (45.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 60.2 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով: