7.05.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանի ու ՀՀ  միջև զգացվում է մեծ պատերազմի «հոտը»
prev Նախորդ նորություն

Թուրքագետ.ՌԴ–ը ցանկանում է վերածվել Մերձավոր Արևելքի գլխավոր խաղացողի

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Սիրիայում անթռիչք գոտիների ստեղծման մասին առաջացրել են Մոսկվայի դժգոհությունը`Կրեմլը հասկացնել է տվել, որ թույլ չի այդ երկրում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը։ ՌԴ–ը ցանկանում է դառնալ գլխավոր խաղացող ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում։


Պատահական չէ, որ Մոսկվան ստեղծել է երկու գեոպոլիտիկ եռանկյունի`ՌԴ–Թուրքիա–Ւրան և ՌԴ–Թուրքիա–Իսրայել, չնայած Իսրայելն ու Իրանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն Մոսկվայի առավելությունն այն է, որ ի տարբերություն ԱՄՆ–ի, ՌԴ–ը լավ հարաբերություններ ունի թե Թեհրանի, թե Թել–Ավիվի հետ։ Այդ մասին հայտարարել է թուրքագետ Այդըն Մեհթիևը։


Նա նշել է, որ Թրամփի`Իրանին հարված հասցնելու մասին հայտարարությունից հետո, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է ՌԴ–ի հետ ռազմավարական դաշինքի հնարավորության մասին։ Թեհրանը ցանկանում է ԱՄՆ–ի հարձակումից պաշտպանվել ՌԴ–ի «հովանոցի» միջոցով։ Հնարավոր է այդ հարցը քննարկվի Հասան Ռոհանիի Մոսկվա այցի ընթացքում մարտի վերջում, փոխանցում է pravda.ru կայքը։


Ըստ նրա, Կրեմլը դեռ չի արձագանքել Թեհրանի հայտարարությանը, սակայն Իրանը շուտով դառնալու է Շանհայի կազմակերպության անդամ, իսկ Մոսկվան Իրանի հետ ռազմական գործողություններ է իրականցնում Սիրիայում ԻՊ–ի դեմ։
 

ԱՊՀ-ն հետևելու է ԵԱՏՄ-ին` ավելի սերտ ինտեգրացիայի համար
Հաջորդ նորություն next
 Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
03.05.2024
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան