28.11.2024
Փաշինյանը վաղը ասուլիս կտա
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


"ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և, կարծում եմ, որ ճիշտը Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելն է, բայց, իմ տեղեկություններով, վարչապետը չի մասնակցելու երդմնակալությանը",- ասաց նա:


Սիմոնյանի խոսքով, վաղը տեղի կունենա Փաշինյանի ասուլիսը, որի ժամանակ այդ հարցերը հնարավոր է ուղղել նրան:  


Հիշեցնենք, 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողով։