20.04.2025
Երևանում հեղեղից հետո. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը
prev Նախորդ նորություն

Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան

Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը, որի մեջ այժմ գտնվում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը։ Այս մասին ասվում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ:

"Պետք էր ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, և դա այժմ տեղի է ունենում։

Այդ հոսանքն արդեն իսկ առողջացնում, նոր հույս ու հավատ է ներշնչում մեր ժողովրդին՝ հնարավոր դարձնելով միասնաբար կերտել մեր ապագան։

Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը, ինքնավստահությունը և այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը",- ասված է հայտարարության մեջ:


 

Թույլ չենք տալու, որ Հայաստանը կորցնի անկախությունը. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար