29.04.2024
Փաշինյանի մոտ ձևավորվել է այդ համոզմունքը, որ ինչ էլ անի` արգելող ու զսպող չկա․ Նորիկյան
prev Նախորդ նորություն

Պետք է միավորել ուժերը և պայքարել հանրային շահի համար, կանգնեցնել այս ավտորիտար ռեժիմը

Ամեն մեկը դուրս է գալիս պայքարելու իր անձնական շահի համար` կոնսերվատորիայի փակման, տրանսպորտի թանկացման, հարկվելու դեմ և այլն։ Ամեն մեկը միայն իր համար, բայց ոչ հանրային շահի, իսկ նման դեպքում չի կարող լինել հաջողություն։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:


"Չի կարող լինել առանձին-առանձին ճնշում իշխանությունների վրա։ Պետք է միավորել ուժերը և պայքարել հանրային շահի համար, յուրաքանչյուրը բոլորի և բոլորը մեկի համար։ Հանրային շահի ապահովումը կապահովի յուրաքանչյուրի շահը։ Եթե չպայքարենք, ապա այս իշխանությունները կշարունակեն նույն քաղաքացուն քամելու քաղաքականությունը։

Ժողովրդավարության ամբողջ օրինական գործիքակազմը մեր ձեռքերում է և պետք է կանգնեցնել այս ավտորիտար ռեժիմը, որը ժողովրդավարության քողի տակ քամում է ՀՀ քաղաքացուն",- գրել է Ղուկասյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:


Իսկ երեկ Երևանի ավագանին որոշում կայացրեց թանկացնել տրանսպորտի սակագինը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ից:


 


 

Իշխանության քայլերի հրեշավոր հետևանքները Հայաստանի «հպարտ քաղաքացիները» կզգան շատ շուտով
Հաջորդ նորություն next