26.04.2024
«Ադրբեջանի միջազգային բանկը» միլիարդավոր դոլարներ է յուրացրել
prev Նախորդ նորություն

Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ ՄԽ-ից

Ամերիկացի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լքում է իր պաշտոնը։ Այդ մասին դիվանագետը հայտնել է իր միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ ինքը կավարտի իր առաքելությունը համանախագահի պաշտոնում դեկտեմբերի 31–ին։

«Ինձ համար մեծ պատիվ էր 30 տարի աշխատել ԱՄՆ Պետքարտուղարությունում»,–նշել է նա։

Ուորլիքը հավելել է, որ կդառնա Ռուսաստանի խոշորագույն ու հեղինակավոր՝ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյև և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի գործընկեր։
Դեսպան. Աստարա–Աստարա երկաթգիծն` Ադրբեջանի ու Իրանի միջև ամենանշանակալից նախագիծն է
Հաջորդ նորություն next