26.04.2024
Փորձագետ. Հայկական հարցն օգտագործվելու է իբրև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք
prev Նախորդ նորություն

Բանակին աջակցության օրինագիծը սուր քննադատության ենթարկվեց ԱԺ-ում

Բանակում զովածների կամ զինհաշմանդամների կարիքները հոգալու համար ՀՀ քաղաքացիներից ամսական 1000 դրամ պահելու կառավարության նախաձեռնությունը սուր քննադատության ենթարկվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները:

Խորհրդարանն այսօր սկսեց քննել պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարվող հարկերից բացի այսուհետև պետք է նաև իր աշխատավարձից 1000 դրամ հատկացնի հատուկ ստեղծված հիմնադրամին: Կուտակված գումարներից, 2017 թվականի հունվարի 28-ից հետո ծագած միջադեպերի, տվյալ դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում, զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն, իսկ 2-րդ կարգի հաշմանդամ դարձածները՝ 5 միլիոն դրամ: Բացի այդ զինծառայողները կստանան ամսական վճարներ։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մինչդեռ իշխանության այս քայլը որակեց մուրացկանություն, իսկ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ցինիզմ: «Հանրությունը չի կիսում այդ կարծիքը, որ պետք է ավելացնել 1000 դրամով հարկային բեռը։ Հերիք է զբաղվել մուրացկանությամբ, այն էլ 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից», - ասաց Փոստանջյանը, հայտնում է Ազատությունը ռադիոկայանը։

Լեւոն Զուրաբյանն էլ հավելեց, որ սա փորձ է խաղալ ժողովրդի զգացմունքների վրա: «Ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել այդ քողածածկույթի ներքո։ Դա շատ ցինիկ և վտանգավոր մոտեցում է», - ասաց նա։

Մինչդեռ խորհրդարանում այսօր, ներկայացնելով օրենքի նախագիծը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերին և քննարկել օրինագծի հետ կապված մտահոգող հարցերը:

«Ես ասեմ, որ ինձ համար չափազանց տրամաբանական են հնչել այս օրերին հնչող կարծիքները, որ այն ընտանիքներն, ովքեր ունեն այսօր ժամկետային զինծառայողներ Զինված ուժերում, երևի թե, պետք է չվճարեն այս գումարը։ Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծի մեջ, որովհետև շատ տրամաբանական և շատ ճիշտ առաջարկ է։ Ես լսել եմ և ինքս էլ կարծում եմ, որ այն ընտանիքները, որոնք ունեն ընտանիքում հաշմանդամ, կամ զոհված, նրանք պետք է ակնհայտորեն ազատվեն այս պարտադիր վճարի վճարումից, որովհետև դա ևս հասկանալի է՝ և՛ բարոյական, և՛ տրամաբանական և մենք բաց են նման բոլոր քննարկումների համար», - ասաց նա։

Նախարարը ընդգծեց, թե չէր ցանկանա, որ այս օրենքի նախագիծը մարդկանց տարբեր ճամբարների բաժաներ, միմյանց պիտակավորելու առիթ դառնար: Վիգեն Սարգսյանը նաև վստահեցրեց, թե ինքն այս ամենում որևէ շահադիտական նկատառում չունի։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ բյուջեի հաշվեին չի արվում այս քայլը, պաշտպանության նախարարն ընդգծեց, թե դա կդիտվեր պոպուլիստական քայլ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Եվ բացի այդ, ըստ նախարարի, բյուջեն նման ծախսեր անելու հնարավորություն չունի:

Ինչ վերաբերում է թերևս վերջին շրջանում ամենաշատը քննարկված հարցին, որ ոչ թե ժողովրդի վրա լրացուցիչ բեռ դնելու միջոցով պետք է օգնել զինծառայողներին, այլ՝ պետությունից գողացված գումարները ետ բերելու ճանապարհով, Վիգեն Սարգսյանը ընդգծեց՝ «եթե գողություն կատարած անձինք կան, նրանք պետք է պատժվեն»:

«Ես գիտեմ բոլոր այն կարծիքները, որ այն բոլոր գումարները, որոնք, ոմանց կարծիքով, թալանված, ոմանց կարծիքով, ոչ արդյունավետ օգտագործված, պետք է հետ բերել, և դա կարող է ստեղծել մի հսկայական դաշտ հետագա աշխատանքի համար», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Ուզում եմ շատ ազնիվ և բաց ձեզ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, եթե Ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները հետամուտ լինեն և անուն-անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը։ Եթե այդպիսիք կան, նրանք իհարկե պետք է պատժվեն»։

Միեւնույն ժամանակ Ազգային ժողովի շենքի դիմաց «1000 ամոթ» գրությամբ պաստառներով մի քանի քաղաքացիներ այսօր հավաքվել էին բողոքելու կառավարության նախագծի դեմ:

«Օրինագծի ընդունման դեպքում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդությունների», - հայտարարեց նախաձեռնության անդամ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց պահանջները․ - «Բյուջետային միջոցներով անհապաղ կյանքի կոչել զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին հատուցում տալու նախաձեռնությունը: Դադարեցնել 1000 դրամի նոր հարկատեսակը․ խորհրդարանից պահանջում ենք միաձայն դեմ քվեարկել նախագծին: Վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի՝ պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով: Քրեական գործեր հարուցել ապօրինի հարստացած պաշտոնյաների նկատմամբ»:
Երևանին կարող է անհանգստացնել Մինսկի ու Բաքվի ռազմա–տեխնիկական համագործակցությունը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online