25.11.2024
Հայաստանը ձեռք է բերում 6 միավոր «Սմերչ» և 6 միավոր «Սոլնցեպյոկ». զեկույց
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Հայկական հարցն օգտագործվելու է իբրև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք

Հայոց ցեղասպանության ճանաչման ու ՀՀ–ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը դժվար թե լինի ԱՄՆ–ի նոր վարչակազմի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, CM&Partners ընկերության ավագ մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, առաջնահերթ են լինելու առաջին հերթին ամերիկա–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Ըստ նրա, եթե անգամ նոր վարչակազմը վերադառնա հայկական հարցին, ապա միայն գործիքային առումով`այն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար օգտագործելու նպատակով։

EADaily–ին տված հարցազրույցում նա նշել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները լավ ժամանակներ չեն ապրում։

«Թե ինչպես կգործի Դոնալդ Թրամփը դժվար է ասել, սակայն չպետք է սպասել արմատական փոփոխությունների հայերի համար կարևոր ուղղություններում»,–նշել է նա։

Անդրադառնալով հայկական համայնքի պահվածքին նախագահական ընտրություններում Մարտիրոսյանը նշել է, որ հայկական հիմնական կազմակերպությունները չեն կարողացել միասնական դիրքորոշում որդեգրել նախագահի թեկնածուների հարցում։

Մարտիրոսյանը հավելել է, որ հայկական կազմակերպություններն ավելի կազմակերպած են գործում Կոնգրեսի ընտրությունների և վերընտրությունների ժամանակ։