Այդ այցը կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Շուշի: «Այսօր մենք Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուրս պետք է իր հնարավորություններն օգտագործի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման ջանքերին աջակցելու, նրանց միջև հարաբերությունները կարգավորելու, պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հայերն ու ադրբեջանցիներն այդ հողում միասին ապրեն որպես լավ հարևաններ»,- հայտարարել է Լավրովը։ Նա նշել է, որ այդ ժամանակ բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, ավելի հեշտ կլինի լուծել։