Թեհրանը և Մոսկվան համագործակցության միջոցով կարող են գտնել տարածաշրջանային և միջազգային ցանկացած խնդրի լուծում: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին՝ Թեհանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանի հետ հանդիպմանը: Ինչպես հայտնում է Sputnik–ը՝ հղում անելով Իրանի ղեկավարի մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը հայտնել է, թե ինչ մակարդակի վրա են զարգանում երկկողմ հարաբերությունները տնտեսական, ռազմական, քաղաքական մակարդակներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Վելայեթին, իր հերթին, ընդգծել է ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքով, երկրները անհրաժեշտ հիմքերն ունեն բոլոր մակարդակներում համագործակցությունը զարգացնելու համար: Նա նշել է երկու երկրների դերն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքի երկրներում ընդգծելով, Իրանը և ՌԴ-ը Սիրիայի ու Իրաքի կառավարությունների խնդրանքով նրանց աջակցություն են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում: