24.11.2024
Թուրքիան և
prev Նախորդ նորություն

Ռուս-իրանական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի

ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումը շարունակում է մնալ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաինը:

Նրա խոսքով, երկկողմ հարաբերություները այժմ զարգանում են բոլոր ոլորտներում և այսօրվա հարաբերություններն ինքը կգնահատեր որպես կարևոր և արդյունավետ, որոնց արդյունքը տեսանելի կլինի տարիների ընթացքում: Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը նոր լիցք է տվել ռուս-իրանական հարաբերություններին, փոխանցում է դեսպանի խոսքերը Ռիա Նովոստին:

Իր հերթին, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարել է, որ Իրանի ու ՌԴ-ի հարաբերությունները կարող են որոշիչ լինել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Ըստ նրա, Իրանն ու ՌԴ-ը ունեն վաղեմի պատմություն և նրանք կոնխորոշում են տարածաշրջանային և գլոբալ կայունությունը:

ՌԴ ԱԱԽ-ի ղեկավարի տեղակալ Եվգենի Լուկյանովի խոսքով, Իրանը հանդիսանում է ՌԴ-ի մերձակա և բնական գործընկերը, իսկ երկրների հարաբերություններում առկա է բարձր մակարդակի երկխոսություն: Ըստ նրա, անցած տարին հագեցած և արդյունավետ էր երկկողմ հարաբերությունների համար:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Գոլամրեզա Ֆորուզեշը հայտարարել է, որ ընթացիկ իրավիճակը պահանջում է ՌԴ-ից ու Իրանից ինտենսիֆիկացնել երկկողմ հարաբերությունները: Նա հավելել է, որ պետք է ուշադրություն դարձնել արդյուբերության և գյուղատնտեսության ոլորտում համագործակցությանը, փոխանցում է vestikavkaza.ru կայքը: