Freedom house միջազգային կազմակերպության հաշվետվության համաձայն, Վրաստանի դիրքը ԶԼՄ–ների ազատության գործակցով որոշ չափով վատթարացել է։ Հաշվետվության մեջ ասվում է, որ ԶԼՄ–ների ազատության համատեքստում Վրաստանը 4,25 միավոր է ստացել։ Հարկ է նշել, որ 2015-2017 թվականներին Վրաստանի միավորները 4,00-ն էին։ «Դիրքի վատթարացումը կապված է Հանրային հեռուստաընկերության իրադարձությունների հետ, մասնավորապես խմբագրության քաղաքականացման, ինչպես նաև անկախ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վրա ճնշումների հետ, նաև իշխանամետ հեռուստաընկերությունների սեփականատերերի իրար հետ միավորմամբ»,– ասվում է հաշվետվության մեջ։ Միևնույն ժամանակ Freedom house-ում ասում են, որ ընդհանուր առմամբ Վրաստանի մեդիա միջավայրը բազմակարծիք է։