ՌԴ–ն իր արտաքին քաղաքականությամբ ցույց է տալիս, որ թույլ չի տա Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժացում ու կոչ է անում Ադրբեջանի ու ՀՀ–ի առաջնորդներին մարտեր վարել միայն դիվանագիտական հարթակում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։Ըստ նրա, ՌԴ–ն ընդգծում է իր պատմական կապերը հայ ժողովրդի ու ՀՀ–ի հետ ու ցուցադրում է, որ հանդիսանում է այդ երկրի անվտանգության երաշխավորը։Նա նշել է, որ ՌԴ–ն այժմ զգուշավոր, բալանսավորված քաղաքականություն է վարում ու զարգացնում կապերը թե Բաքվի, թե Երևանի հետ։