27.11.2024
ԵՄ–ի ընդհանուր ներդրումներն Ադրբեջանում հասնում են 50 միլիարդ դոլարի
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:


Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանը շնորհավորել է գեներալ Արտակ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:


Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: