Թուրքիայում ընտրողների ավելի քան 53%–ը պատրաստ է քվեարկել Էրդողանի օգտին
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարվում է հունիսին կայանալիք նախագահական ընտրությունների առաջատար: Սոցհարցումները ցույց են տալիս, որ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 53,4%–ը։ Այդ մասին են վկայում ORC կենտրոնի սոցհարցումը։
Հունիսի 24–ին կայանալիք ընտրություններում Էրդողանից բացի, մասնակցելու են նաև Ժողովրդա–հանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջե, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից` Սելահեդդին Դեմիրթաշը, «Լավ կուսակցությունից»` Մերալ Աքշեները, «Երջանկություն կուսակցությունից»` Թեմել Կարամոլլաօղլուն, Հայրենիք կուսակցությունից` Դողու Փերինչեքը։
Ըստ հարցման, Ինժեի օգտին կքվեարկի 23,8%, Աքշեների`11,5%, Դեմիրթաշի` 8,7%։
Խորհրդարանական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության ու Ազգայնական շարժում կուսակցության դաշինքի օգտին` 52.8%, ընդդիմադին դաշինքի` Ժողովրդա–հանրապետական, «Լավ կուսակցություն», «Երջանկություն» կուսակցության օգտին` 35.6%, քրդամետ կուսակցության` 10,7%։