27.11.2024
Ռազմական փորձագետ. Վրաստանի համագործակցությունը Բաքվի ու Անկարայի հետ ուղղված չէ ՀՀ–ի դեմ
prev Նախորդ նորություն

«Ելք»-ը կարող է փլուզվել. ընտրություններին մասնկացության հարցում միասնականություն չկա

Առայժմ հստակ որոշում չկա, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած եւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանձին է մասնակցելու ընտրություններին, թե դաշինքով:


«Որոշում չունենք, բայց այդ հարցի շուրջ կան քննարկումներ խմբակցություններում եւ ավելի շատ կուսակցություններում, քանի որ այս հարցի համար անհրաժեշտ է կուսակցությունների ղեկավարների որոշումները», - լրագրողների հետ զրույցում հունիսի 5-ին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը եւ նշեց, որ այս քննարկումները չեն կարող երկար տեւել, որովհետեւ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը կապված է այս քննարկումների արդյունքից:


Հիշեցնենք, որ Փաշինյանի ղեկավարած կառավաության ներկայացրած ծրագրի նախագծով, Հայաստանում առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսվում է արտահերթ ընտրությունների անցկացում: Մինչ այդ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ընտրական օրսնգրքում եւ կուսակցությունների մասին օրենքում:


Նոր կառավարությունը տրամադրված է բացառել ընտրություններում «ռեյտինգային համակարգը», որը հնարավորություն է տալիս տարբեր հեղինակություններին ու գործարարներին ի օգուտ այս կամ այն կուսակցության ներգրավվել ընտրական պրոցեսում:


«Եթե կլինի որոշում, որ առանձին ենք գնում, ապա այդ պարագայում կուսակցությունները գուցե որոշեն առանձին գործել: Տարբեր հարցեր են առաջանում: Մենք հակված են բոլոր տարբերակները քննարկել եւ ինչպես նախկինում շատ ենք փորձել կոնսենսուսով լուծել հարցերը, սա էլ կփորձենք»,- ասաց Նազարյանը:


Լենա Նազարյանն ասաց, որ ՔՊ-ն ցանկանում է իրեն տեսնել խմբակցության ղեկավարի պաշտոնում, իսկ Լուսավոր Հայաստանը՝ Էդմոն Մարուքյանին: Ըստ նրա այս հարցերը հետին պլանում են, քանի դեռ չեն լուծվել ընտրություններին միասնական գնալ չգնալու հարցերը: