27.11.2024
ՀՀԿ խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք՝ ազատ եք, կարող եք գնալ. Վահրամ Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Վրաստանի համագործակցությունը Բաքվի ու Անկարայի հետ ուղղված չէ ՀՀ–ի դեմ

Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական բնույթ ու դա բնական է։ Երեք երկրների ռազմական գերատեսչությունները զորավարժություններ են իրականացնում ու խորացնում ռազմական կապերը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ամիրան Սալուկվաձեն։

Նա նշել է, որ Վրաստանը սերտ ռազմա–տեխնիկական կապեր ունի Թուրքիայի հետ` Անկարան ու Բաքուն Վրաստանի հիմնական տնտեսական գործընկերներն են։

Ըստ նրա, Վրաստանը բարիդրացիական կապեր ունի ՀՀ–ի հետ, Թբիլիսին կարողացել է սերտ կապեր հաստատել թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ։

Նա հավելել է, որ Վրաստանի համագործակցությունը հարևանների հետ ուղղված չէ որևէ մեկի դեմ։