Բաքվի միջազզգային նավահանգստի ու իրանական նավահանգիստների միջև բանակցություններ են ընթանում առևտրային կապերի ընդլայնման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավահանգիստների կազմակերպության ղեկավարի տեղակալ Հադի Հագշենասը։Նա նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հյուսիս–Հարավով բեռների փոխադրումների դյուրացման ուղղությամբ։Ըստ նա, Բաքուն ու Թեհրանն աշխատանքներ են իրականացնում իրանական ու ադրբեջանական նավահանգիստների միջև կապերի ընդլայնման ուղղությամբ։