Ադրբեջանն ու Թուրքիան այսօր բարձրանում են համագործակցության նոր մակարդակի։ Այդ մասին հայտարարել է փորձագետ, տնտեսագետ Մուսլիմ Իբրահիմովը։Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանցքային տնտեսական գործընկերներ են։Ըստ նրա, Հարավային գազային միջանցքը համագործակցության նոր ֆորմատ է ստեղծում Թուքիայի ու Հարավային Կովկասի երկրների միջև` բացառությամբ ՀՀ–ի։2018թ.–ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 573 միլիոն դոլար։Փոխադարձ ներդրումների ծավալը հասնում է 22 միլիարդ դոլարի։ Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 14 միլիարդ դոլար, իսկ Թուրքիան ադրբեջանական տնտեսությունում`12 միլիարդ դոլար։