ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Ինիչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, համաժողովը կկայանա Մոսկվայում ապրիլի 4-5-ը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: