Հրապարակվել են ամերիկյան «AJF & Associates, İnc.» կազմակերպության կողմից իրականացված exit-poll–ի արդյունքները` Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։Կազմակերպության ղեկավար Ջորջ Բիրնբաումը հայտարարել է, որ հարցվածների 82,9 տոկոսը պատրաստ է քվեարկել գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին։Ըստ նրա, հարցվածների ¾ աջակցություն է հայտնել պետության ղեկավարի գործունեությանը։ Հարցումն իրականացվել է 50 շրջաններում։