15.11.2025
ԿԱԵ երկրներից Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ - PRC
30.03.2018
ԿԱԵ երկրներից Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ - PRC

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Հայաստանի բնակիչներն ամենաանհանդուրժողն են հրեաների նկատմամբ: Այս են վկայում ամերիկյան ոչ առևտրային Pew Research Center (PRC) կազմակերպության կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:   PRC-ն հետազոտություն է իրականացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 18 երկրներում 2015 թվականի հունիսից 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում: Համաձայն հրապարակված տվյալների՝ Հայաստանի բնակչության 32% տոկոսը չէր ցանկանա հրեաներին տեսնել իր քաղաքացիների շրջանում:   Հրեաների նկատմամբ անհանդուրժողականության մակարդակը բարձր է նաև Լիտվայում՝ 23% և Ռումինիայում՝ 22%: Հակասեմիտիզմի ամենացածր մակարդակը, համաձայն հարցումների, Ուկրաինայում է՝  5%, այնուհետ Սերբիայում և Բուլղարիայում՝ 7%, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8%, Խորվաթիայում և Լատվիայում՝ 9%: Հակասեմիտիզմի ավելի բարձր մակարդակ է Էստոնիայում՝  10%, Վրաստանում և Մոլդովայում՝ 13%, Ռուսաստանում ու Հունգարիայում՝ 14%, Հունաստանում՝ 16%,  Լեհաստանում՝ 18%, Չեխիայում՝ 19%: Մինույն ժամանակ ուղղափառ քրիստոնեաների 17%-ը և կաթոլիկների 16%-ը ամբողջ տարածաշրջանում հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի հրեաները լինեն իրենց հարևանները: