Ավելի քան 200 հազար ՀՀ քաղաքացիներ աշխատում են ՌԴ–ում
Վերջին 5 տարիների ընթացքում գրեթե 5 անգամ ավելացել է Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիների թիվը (2017 թվականին՝ 376 863 մարդ, 2012 թվկանաին՝ 79 375) եւ ավելի քան երկու անգամ ավելացել է Հայաստանի քաղաքացիների թիվը թիվը (2017 թվականին՝ 232 247 մարդ, 2012 թվկանաին՝ 90 549)։ Այս տվյալները ՌՏ–ին են փոխանցել է ՌԴ ՆԳՆ–ից։
Ղրղզստանն ու Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում են առաջին եւ երկրորդ տեղը ՌԴ–ում աշխատողների քանակով։ Նրանց հաջորդում է Բելառուսը (2017 թվականին՝ 124 633 մարդ) եւ Ղազախստանը (2017 թվականին՝ 88 202 մարդ)
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրները ունեն ՌԴ քաղաքացիներին համարժեք աշխատանքային իրավունքներ։ Ղրղզստանից, Հայաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից դիմորդներից չի պահանջվում աշխատանքի արտոնագիր ստանալ ՌԴ–ում։
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ–ն հայտնել էր, որ 2018 թվականի սկզբից ի վեր ավելի քան 10 հազար օտարերկրացիներ արտաքսվել են ՌԴ–ից։