15.11.2025
Վրաստանում պետական ծառայողներին արգելել են սեւ ավտոմեքենաներ ունենալ
05.04.2018
Վրաստանում պետական ծառայողներին արգելել են սեւ ավտոմեքենաներ ունենալ

Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի՝ բացի սեւը: Այդպիսին են պետական ավտոպարկին վերաբերող նոր պաշտոնանական կանոննները, փոխանցում է «Նովոստի-Գռուզիա»-ն: Մասնավորապես, փոփոխությունները ներկայացվել են «Պետական ավտոպարկիի վերաբաշխման հաստատման, ծառայողական ավտոմեքենայի դասակարգման եւ գնման կամ փոխարինման կանոնների մասին» կառավարության որոշման մեջ, որը ընդունվել էր 2014 թվականի փետրվարին: Փաստաթղթի թարմացված տարբերակում մի տող է ավելացվել. «գնվող բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի՝ բացի սեւը»: Բացի այդ, մինչեւ 2018 թվականի ապրիլի 25-ը բոլոր նախարարություններին ու պետական հաստատություններին հանձնարարվել է պլան ներկայացնել ավտոպարկի օպտիմալացման մասին: Ընդ որում, պետական ծառայողներին խորհուրդ է տրվում էկոնոմ մոդելներ ձեռք բերել. վառելիքի ծախսը չպետք է գերազանցի 6 լիտրը՝ 100 կիլոմետրի համար: Սև ավտքմեքենաներից հրաժարվելու նախաձեռնությամբ փետրվար ամսին հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա կառավարության անդամներին կոչ էր արել «անցյալում թողնել սև ջիփրի դարաշրջանը և անցնել այլ գույնի ավտոմեքենաների»: