ՆԱՏՕ-ն Վրաստանի միջոցով փորձում է ՌԴ-ին ներքաշել ռազմական հակամարտության մեջ. փորձագետներ
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ու Վրաստանը կարևոր գործընկերեր են ՆԱՏՕ–ի համար։ Վերջերս Թբիլիսիի մոտակայքում գտվող Վազիանում բացվել է ՆԱՏՕ–ի չափանիշներով մարտական պատրաստվածության կենտրոն։
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ Վազիանիի կենտրոնի միջոցով ՆԱՏՕ–ն ու ԱՄՆ–ն փորձում են ավելի ագրեսիվ գործել Կովկասում։ ՌԴ–ն ստիպված կլինի ամրապնդել ռազմակայանն Աբխազիայում։ Ըստ նրա, Վազիանիի ռազմակայանի միջոցով ՌԴ–ին փորձում է ներքաշել ռազմական հակամարտության մեջ։ Ուղիղ բախում չի լինի, քանի որ դասեր են քաղվել 2008թ.–ի հնգօրյա պատերազմում։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ Վրաստանում ու Ուկրաինայում նատօական կենտրոնները` ՌԴ–ի վրա ռազմակա ճնշման միջոցներ են։ Նա նշել է, որ ՌԴ–ին փորձում են շրջափակել հյուսիս–արևմուտքից ու հարավից։ Նա հավելել է, որ վրացական Վազիանիի ռազմակայանն այդ համակարգի ու ռազմավարության տարր են։