24.04.2025
Վրաստանը մտադիր է փոքր մարտավարական ստորաբաժանումների համար զենք գնել ԱՄՆ-ից
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր է տիեզերագնացներ ուղարկել տիեզերք

Թուրքիայի նպատակներից մեկը տիեզերք տիեզերագնացներ ուղարկելն է, և այս խնդրի իրականացմանը նախատեսվում է անցնել երկրում ազգային տիեզերական գործակալություն ստեղծելուց հետո: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել է Թուրքիայի կառավարության աղբյուրը:

Ինչպես նշել է աղբյուրը, ներկայումս Թուրքիայում Ազգային տիեզերական գործակալություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Ազգային տիեզերական գործակալության ստեղծումը Թուրքիայի կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է զրուցակիցը:

Նշենք, որ Թուրքիայում Ազգային տիեզերական գործակալության ձևավորման համար, որի ստեղծումը նախատեսվում է մինչև 2023 թվականը, 6 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացվելու:

Ռազմական փորձագետ. ՌԴ–ի մասնաբաժինն Ադրբեջանի զենքերի շուկայում կազմում է 60%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար