Իրանի երկաթգծերի ներկայացուցիչ Հոսեյն Աշուրին հայտարարել է, որ Ադրբեջանը 60 միլիոն դոլար է ներդնելու`Իրանի հյուսիսում գտնվող Աստարա կայարանի զարգացման համար։ Նա նշել է, որ այդ կայարանի շահագործումը հանձնվել է Ադրբեջանին 15 տարի շահագործման իրավունքով, փոխանցում է Mehr News–ը։ Այդ կայարանը բացվելու է հինգշաբթի օրն երկրների նախագահների կողմից`վիդեոկոնֆերանսի միջոցով։ Այդ կայարանը Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի մի հատվածն է, որը միավորելու է Իրանն ու Ադրբեջանը։