Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր եւ չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին Ադրբեջանին կցուցաբերի իր կողմից պահանջվող ցանկացած աջակցություն: «Ես ուշադրություն եմ դարձրել Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ թվում են չմտածված եւ վտանգավոր», - Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մակրոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան խիստ մտահոգված է «այն ռազմատենչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին՝ ըստ էության ազատվելով Ադրբեջանի գործողությունների կաշկանդվածությունից»: «Եվ մենք դա թույլ չենք տա։ Ես միանգամայն հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին.Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք հարգելու ընտանիքներին, ժողովրդին, ինքնիշխանությանը։ Մենք չենք ընդունում էսկալացիային նպաստող որեւէ հայտարարություն», - նշել է Ֆրանսիայի նախագահը։