15.05.2025
Վարդենիսի ուղղությամբ Ադրեջանի ԶՈւ-ի հարվածների հետևանքով սպանվել է քաղաքացիական անձ. ԱԳՆ
29.09.2020
Վարդենիսի ուղղությամբ Ադրեջանի ԶՈւ-ի հարվածների հետևանքով սպանվել է քաղաքացիական անձ. ԱԳՆ

Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Այդ մասին ասված է ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ "ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ", ստորև. «Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Առհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան», - ասված է հայտարարության մեջ: