24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք, մահացել է 29 մարդ
prev Նախորդ նորություն

Պեսկովը բացատրել է, թե ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի ներողությունը խոցված ուղղաթիռի համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանն ընդունել Ադրբեջանի ներողությունը ՄԻ-24 ուղղաթիռի խոցման համար:


«Դա իսկապես դժբախտություն է, դա ողբերգություն է, զոհվել են մեր երկու զինվորականներ։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնելու Ադրբեջանի հայտարարած պատրաստակամությունը և մեղավորներին պատժելը թույլ են տվել ընդունել այդ ներողությունը», - ասել է նա Անտոն Կրասովսկուն RT-ի YouTube-ալիքում տված հարցազրույցում:


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարարության ղեկավարությունն մեկ րոպե լռությամբ հարգել էին Հայաստանի վրա խփված Մի-24-ի անձնակազմի երկու զոհված անդամների հիշատակը:


ՄԻ-24-ը խոցվել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտ, զոհվել է երկու մարդ, եւս մեկը վիրավորվել է: Բաքվում հայտարարել են, որ պատահաբար ուղղաթիռ են խոցել եւ ներողություն խնդրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի հետ զրույցում խոստացել է, որ մեղավորները կպատժվեն։