24.11.2024
Նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ պատերազմը դադարեցնելու համար. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք, մահացել է 29 մարդ

Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք, առողջացել 1986 մարդ, գրանցվել 29 մահվան դեպք: Մեկ օրում կատարվել է 3876 թեստավորում: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի 51 տոկոսը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Ընդհանուր առմամբ, Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում:


«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է», - հայտնում են Առողջապահության նախարարությունից: