15.05.2025
Եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը. ԳՇ պետի ուղերձը
27.09.2020
Եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը. ԳՇ պետի ուղերձը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ձեղ ենք ներկայացնում՝ ստորեւ. «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել­քում իր կողմից սադրած մարտական գոր­ծողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սան­ձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետա­կո­ծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստ­ներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Իմ զինակից ընկերներ. Կոչ եմ անում, շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ: Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարան­ձավային ցեղի մնացորդների նկատմամբ: Դուք փառապանծ ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք: Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին: Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայ­կական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: ՄԵՆՔ ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ»: