27.11.2024
Կոչ եմ անում ձեզ, որպեսզի չլռեք. Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է եվրոպացի գործընկերներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ամերիկյան բիոլաբորատորիաները սպառնալիք են. Հայաստանի Կոմկուս

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է աշխարհի ժողովուրդների համար այն հսկայական սպառնալիքին, որ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի պայմաններում Ադրբեջանի տարածքում բերում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները:


Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.


«Ավելի քան քառասուն կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ ամերիկյան զինված ուժերի կողմից կենսաբանական զենքի մշակման ու բաշխման եւ ընդդեմ Ադրբեջանում ռազմական կենսաբանական լաբորատորիաների: Տեղեկատվական արշավի նախաձեռնողները նշում են, որ աշխարհում արդեն ստեղծվել են պաշտպանության երրորդ մակարդակի 1495 լաբորատորիաներ: Վաշինգտոնն այդպես էլ չի ստորագրել Կենսաբանական զենքի զարգացումը եւ տարածումը արգելելու մասին կոնվենցիայի արձանագրությունը, որը նրան հնարավորություն է տալիս հավաքել ամենավտանգավոր հիվանդությունների տեղական հավաքածուները՝ դրանք մոդիֆիկացնելով բնակչության եւ գյուղատնտեսության դեմ օգտագործելու համար:


Ստորագրողները նշում են նման լաբորատորիաների առկայությունը, այդ թվում` Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սանձազերծած զինված հակամարտության ընթացքում այդպիսի օբյեկտները սպառնալիք են ներկայացնում Աշխարհի ժողովուրդների համար՝ անկախ նրանից դրանք կգործարկվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից, թե կվնասվեն ռազմական գործողությունների ընթացքում: Մենք միանում ենք կենսաբանական զենքի մշակումն ու տարածումը արգելելու, ԱՄՆ բոլոր ռազմական կենսաբանական լաբորատորիաները աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ Ադրբեջանում, անհապաղ վերացնելու պահանջին»: