27.11.2024
Վրաստանում պանդեմիայի պատճառով տարբեր պրոֆիլի բժիշկների լրացուցիչ մոբիլիզացիա է ընթանում
prev Նախորդ նորություն

«Հայրենիք» զորախումբը ոչնչացնելու մասին ադրբեջանական կողմի «տեղեկատվությունը» կեղծիք է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կեղծ է որակում ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է:


«Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։


Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները», - ասված է Ոստկանյանի հայտարարության մեջ։