Վրաստանում պանդեմիայի պատճառով տարբեր պրոֆիլի բժիշկների լրացուցիչ մոբիլիզացիա է ընթանում
Կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ ավելացման պատճառով Վրաստանում տարբեր պրոֆիլի բժիշկների լրացուցիչ մոբիլիզացիա է ընթանում: Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, այս մասին հայտնել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
«Ամենագլխավորը նախկինի պես մնում է մեր մարդկային ռեսուրսը, որը որոշակի քանակությամբ ունենք գարնանից: Առավել կրիտիկական է բժշկական կադրերի մոբիլիզացումը», - հայտարարել է նա միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ։
Նախարարի խոսքով՝ այս փուլում իրականացվում է տարբեր պրոֆիլի բժիշկների լրացուցիչ մոբիլիզացիա, որոնք ունեն համապատասխան հմտություններ և կարող են բուժել հիվանդներին։
«Ելնելով դրանից՝ ես ուզում եմ խնդրել մեր բնակչությանը, բոլոր քաղաքական կուսակցություններին, որոնք այսօր ներգրավված են քաղաքական գործընթացում, նպաստել վիրուսի տարածմանը, ինչի դեմ այսօր պայքարում է ողջ աշխարհը։ Սոցիալական հեռավորությունը մնում է առավել արդյունավետ գործիք պայքարելու վիրուսի դեմ: Այդ պատճառով այդ բոլոր կոչերը խախտելը մեծ ռիսկ է մեր քաղաքացիների համար», - հայտարարել է Տիկարաձեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, Վրաստանում անցած օրվա ընթացքում կլինիկորեն հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 775 նոր դեպք: 22 հիվանդ մահացել է, 3 560 մարդ բուժվել է ։
Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 51 993 մարդ (15 322 ակտիվ դեպք), 37 019-ը բուժվել է, 423 մարդ մահացել է: