15.05.2025
Կտեսնենք՝ կկարողանանք արդյոք դա կանգնեցնել. Թրամփը՝ արցախյան հակամարտության մասին
28.09.2020
Կտեսնենք՝ կկարողանանք արդյոք դա կանգնեցնել. Թրամփը՝ արցախյան հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է, թե ինչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը դադարեցնելու համար: «Մենք դրան շատ ուշադիր ենք հետևում։ Մենք այս տարածաշրջանում շատ լավ հարաբերություններ ունենք, կտեսնենք՝ կկարողանանք արդյոք դա կանգնեցնել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Մինչ այդ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասվում է, որ ցանկացած արտաքին կողմի մասնակցություն «խորապես անօգուտ կլիներ եւ միայն կխորացներ տարածաշրջանային լարվածությունը»: Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ է արել համագործակցել Մինսկի խմբի համանախագահների հետ, որի մեջ, ԱՄՆ-ից բացի, մտնում են Ֆրանսիան եւ Ռուսաստանը, «հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցություններին»: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: