29.07.2025
Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ Զախարովա
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել. Պեսկով

Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել: Այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի ասվում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ես կարող եմ դա մեկնաբանել հետեւյալ կերպ, այդ մասին հայտարարության տեքստում ոչ մի բառ չկա, որը հրապարակվել է: Այդ մասին չեն պայմանավորվել երեք կողմերը, եւ թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում համաձայնեցված չի եղել», - լրագրողներին հայտնել է Պեսկովը:

Պատրաստ եմ ընդունելու ՀՀ ԱԺ ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին․ Արցախի նախագահ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար