25.11.2024
Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել. Պեսկով
prev Նախորդ նորություն

Պատրաստ եմ ընդունելու ՀՀ ԱԺ ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ընդունելու ՀՀ ԱԺ ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:


«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար:


Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:


Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ»: