Քիչ առաջ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռ է խոցվել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը: Նրա խոսքով, այս տեղեկատվությունը ստացվել է ասուլիսի մեկնարկից րոպեներ առաջ: