Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և կոչ արել վերականգնել հրադադարի ռեժիմը և Ղարաբաղի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ "Ալիևը Մակրոնին ասել է, թե Երևանը մեծ հարված է հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացին, իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա", -հայտնում էգործակալությունը։