24.11.2024
ՀՀ և ՌԴ ՊՆ միջև ստորագրվել է Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մասով փաստաթղթերի փաթեթ
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ հակաականային ստորաբաժանումները ուղևորվել են Ղարաբաղն ականազերծելու

ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ՝ ինժեներային հետախուզման, ականազերծման և հակամարտության ժամանակ Ղարաբաղի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման գործընթացն իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։


Համաձայն հաղորդագրության, ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետներին, տեխնիկան և սպառազինությունը, ինչպես նաև ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի շներին տեղափոխել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար:


Բացի այս, Երևանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորականներ, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ։